ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Եկեղեցով դեպի Մաքսային միություն

    Եկեղեցով դեպի Մաքսային միություն

    17.09.2013| 17:33
    Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և վանական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանը: Ասվում է, որ այն Հայաստանից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ շինությունն է և ներառում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, թեմի առաջնորդի նստավայրը, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, կրթամշակութային համալիրը, թանգարանը, 200 մեքենաների համար նախատեսված կայանատեղին: Թեև այս` բավականին մեծ համալիրի կառուցման աշխատանքներն սկսվել են դեռևս 2006-ին, խորհրդանշական է, որ այն բացվում է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու նախաշեմին:
  • Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը

    Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը

    17.09.2013| 17:29
    Ուսանողների քաղաքացիական ակումբի նախաձեռնությամբ այսօր ՀՀ տարբեր բուհերի շուրջ 70 ուսանող հավաքվել էր՝ նշելու Ժողովրդավարության միջազգային օրը։
  • Մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը

    Մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը

    17.09.2013| 15:24
    ԱՄՆ-ում սեպտեմբերի 15-ին մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը: Հայազգի գործարար և բարերար պարոն Ջերարդ Գաֆէսճեանը ծնվել է 1925 թվականին` ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: 1996-ին հիմնադրել է «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամը: 50 մլն դոլարից ավելի գումար է ներդրվել հիմնադրամում՝ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման նպատակով։
  • Ակտիվիստներին ծեծի ենթարկողների ինքնությունը բացահայտվել է

    Ակտիվիստներին ծեծի ենթարկողների ինքնությունը բացահայտվել է

    17.09.2013| 13:19
    Հայտնի է դարձել օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողների ինքնությունը:
  • Մոսկվայում կբացվի Սբ. Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին

    Մոսկվայում կբացվի Սբ. Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին

    17.09.2013| 12:58
    Այսօր Մոսկվայում կբացվի Սբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին: Հայկական վանական համալիրի տարածքում տեղակայված տաճարը կդառնա ՀՀ տարածքից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ շինությունը:
  • Մարդատար «Augusta-119» ուղղաթիռը անհայտ կորել է

    Մարդատար «Augusta-119» ուղղաթիռը անհայտ կորել է

    15.09.2013| 12:26
    Երեկ, Ռուսաստանի Տվերի մարզում կորել է մարդատար ուղղաթիռ: Որոնումները ոչ մի արդյունք չեն տվել: Այդ մասին Interfax-ին հաղորդել է մարզի Արտակարգ իրավիճակների ծառայությունը:
  • «Պահանջում ենք Էդվարդ Միրզոյանի անունով կոչել Դիլիջանի կոմպոզիտորների տունը»

    «Պահանջում ենք Էդվարդ Միրզոյանի անունով կոչել Դիլիջանի կոմպոզիտորների տունը»

    14.09.2013| 17:30
    «Ո՞Ւր են գնում Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տան ուղեգրերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հարց բարձրացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը:
  • «Օր առաջ ազատ արձակեք Տիգրանին»

    «Օր առաջ ազատ արձակեք Տիգրանին»

    14.09.2013| 17:15
    ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը irates.am-ի հետ զրույցում, բնութագրելով քաղբանտարկյալ Տիգրան Առաքելայնին, ասաց հետևյալը. «Հաստատակամ, կամային ուժեղ հատկանիշների տեր երիտասարդ է, նա հավատում է իր դավանած գաղափարներին, համոզված է դրանց ճշմարտացիության մեջ»:
  • Այսօր առաջին բուժօգնության օրն է

    Այսօր առաջին բուժօգնության օրն է

    14.09.2013| 17:13
    Սեպտեմբերի 14-ին նշվում է առաջին բուժօգնության օրը: Նախաձեռնության հեղինակը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է: Այս օրը նշվում է 2000 թվականից և նպատակն է կարևորել առաջին բուժօգնության նշանակությունը:
  • Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին

    Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին

    13.09.2013| 18:27
    Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ է տվել ոչ միայն դատախազության աշխատակիցներին, այլ նաև շենքին`համբուրելով դուռը: Հաշվի առնելով նման «ազդեցիկ» հարժեշտը, կարելի է փաստել, որ Հովսեփյանն այլևս այդ շենք, որպես ղեկավար, ոտք չի դնելու: